211652_close_icon
views-count4136 դիտում article-date 15:17 10-01-2017

Շարունակում ենք խրախուսել նախագահների հանդիպման նկատմամբ հետաքրքրվածությունը. Ռիչարդ Հոգլանդ

ԱՄՆ կառավարությունը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Դիվանագետը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: «Հիմնական, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպման նկատմամբ հետաքրքրվածությունը»,- ընդգծել է նա: Հիշենցնենք, որ 2017թ. հունվարից Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնը, փոխարինելով դեսպան Ջեյմս Ուորլիքին, որը դեկտեմբերի 31-ից չի զբաղեցնում այդ պաշտոնը:

Նմանատիպ նյութեր