211652_close_icon
views-count7536 դիտում article-date 15:31 10-01-2017

Ստեփանավանում զինվորական ծառայության ճանապարհեցին 2 տասնյակից ավելի զինակոչիկների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի10-ին, Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատից ստեփանավանցիները զինվորական ծառայության ճանապարհեցին երկու տասնյակից ավելի զինակոչիկների: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, այլ պաշտոնատար անձինք և բազմաթիվ ստեփանավանցիներ ու հյուրեր: Ստեփանավանում բանակ ճանապարհելու այս միջոցառումը արդեն վաղուց ավանդույթ է. այս անգամ էլ քաղաքի մշակույթի պալատի տարբեր խմբակներ ու անհատ կատարողներ իրենց ելույթներով ոգեշնչեցին հայրենիքի պաշտպաններին, իսկ ներկա պաշտոնատար անձինք իրենց խոսքում առաջին հերթին խաղաղություն մաղթեցին, նաև բարի ծառայություն՝ զինակոչիկներին և համբերություն՝ նրանց հարազատներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր