211652_close_icon
views-count6733 դիտում article-date 15:05 10-01-2017

Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է. Է. Շարմազանովը՝ Իրանի ‹‹Արարատ›› կազմակերպությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Թեհրանում այցելել է հայ մշակույթային ‹‹Արարատ›› կազմակերպություն: Վերջինս, հանդիպելով կազմակերպության անդամների հետ, շեշտել է, որ հայրենիք- սփյուռք կապերի ընդլայնման ու կայացման գործում ‹‹Արարատ›› կազմակերպության ներդրած ավանդը մեծ է եղել, հետևաբար կազմակերպության տասնամյակների պատմություն ունեցող գործունեությունը արժանի է հիացմունքի: Նա շեշտել է, որ այստեղ հայրենասիրության ջահը միշտ վառ է պահվել կազմակերպության անդամների շնորհիվ: «Իրանահայ երիտասարդների համար «Արարատ»-ը դարձել է հայրենասիրության տաճար: Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է և ոչ միայն խոսք: Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է միաբանվել և այդ գործում ‹‹Արարատ››-ը ունի անշուշտ իր առաքելությունը»,-եզրափակել է ԱԺ փոխխոսնակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր