211652_close_icon
views-count3741 դիտում article-date 14:43 10-01-2017

ՖԻՖԱ-ն հայտարարեց աշխարհի առաջնություններում թիմերի քանակը 48-ի հասցնելու մասին

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակի ավելացման մասին` սկսած 2026 թվականից: Մրցաշարի ձևաչափը կլինի հետևյալը. 48 թիմ 16 խմբերի կբաժանվի` յուրաքանչյուրում 3-ական հավաքական: Ավելի վաղ նշվել էր, որ նոր ձևաչափի դեպքում խմբային փուլում ոչ-ոքիներ չեն լինելու: Այժմ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցում է 32 թիմ:

Նմանատիպ նյութեր