211652_close_icon
views-count36151 դիտում article-date 13:51 10-01-2017

Թումանյանի զինկոմիսարիատից նորակոչիկները մեկնեցին հայրենիքին իրենց պարտքը կատարելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հայոց բանակ ճանապարհեցին 19 նորակոչիկ զինվորների։ Ներկա էին Ալավերդու զինկոմիսարիատի աշխատակիցները՝ զինկոմ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցներ, քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի գլխավորությամբ, հասարակ քաղաքացիներ, բարեկամներ ու ընկերներ, ինչպես նաև Լոռու մարզպետարանից ներկայացուցիչ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ նորակոչիկներն անցան համապատասխան բուժզննում, ինչից հետո զինկոմիսարիատից ուղևորվեցին դեպի Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ մոմավառություն տեղի ունեցավ և աղոթք՝ առ Աստված։ Այնուհետև եկեղեցու բակում նորակոչիկներին իր բարեմաղթանքի խոսքն ուղղեց զինկոմ Կ. Հովհաննիսյանը՝ պահանջելով, որ 2 տարի անց բոլոր 19 զինծառայողները հավաքվեն նույն եկեղեցու բակում, որտեղից որ նրանց ճանապարհում են բանակ, իսկ նրանց ծնողներին, որպեսզի դիմավորեն առյուծ-զինվոր տղաներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական խոսքը նորակոչիկներին փոխանցեց Սասուն Խեչումյանը։ Իսկ փոխքաղաքապետ Ա. Վարոսյանը քաղաքապետարանի կողմից առաջին անհրաժեշտության պարագաներ հանձնեց նորակոչիկներին։ Զինծառայողներին բանակ ճանապարհեցին մեծ տոնախմբությամբ՝ երգի ու պարի ներքո, որը կատարեց Ալավերդու «Լազուր» ժողգործիքների անսամբլը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր