211652_close_icon
views-count3359 դիտում article-date 14:02 10-01-2017

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գլխավոր հետաքննիչի նկատմամբ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու ակտի» հիման վրա Ռուսաստանի 5 քաղաքացիների նկատմամբ ևս պատժամիջոցներ է սահմանել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով նախարարության մամուլի հաղորդագրությանը։ Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ Հետաքննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի նկատմամբ։ Պատժամիջոցները տարածվել են նաև Անդրեյ Լուգովոյի, Դմիտրի Կովտունի, Ստանիսլավ Գորդիևսկու և Գեննադի Պլակսինի վրա։ Ըստ օրենքի, որն ընդունվել է 2012 թվականին ամերիկյան կառավարության կողմից, «սև ցուցակում» հայտնվածների արտասահմանյան բանկային հաշիվները ևս սառեցվում են։

Նմանատիպ նյութեր