211652_close_icon
views-count5289 դիտում article-date 09:40 10-01-2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ 2016 թ-ի դեկտեմբերի 29-ի Ադրբեջանի դիվերսիայի փորձի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Ստեֆան Վիսկոնտին /Ֆրանսիա/ և Ռիչարդ Հոգլանդը /ԱՄՆ/ Ամանորից առաջ իրականացված ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձից օրեր անց անդրադարձել են միջադեպին, ինչի կապակցությամբ [url=http://www.osce.org/mg/292991]հայտարարություն [/url]են տարածել։ Հայտարարության մեջ ասվում է. «Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրականացված ներխուժման փորձի մեջ, որը հանգեցրեց զոհերի։ Հայկական զինված ուժերը դեռ պահում են մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի խախտումը անթույլատրելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին, որոնք ամբողջական պատասխանատվություն են կրում կրակ չկիրառելու համար։ Համանախագահները հորդորում են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին՝ խստորեն պահպանել համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թ-ին, հնարավորինս սեղմ ժամկետներում համաձայնեցնել միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմը։ Համանախագահները նաև կոչ են անում առանց հապաղելու 2010 թ-ի Աստրախանի գագաթնաժողովի պամանավորվածության համաձայն՝ վերադարձնել զոհերի աճյունները՝ հաշվի առնելով բացառապես մարդկային բնույթը։ Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները՝ կայունացնելու համար իրավիճակը։ Համանախագահները ցավակցում են սպանված զինվորների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, որոնց համար Ամանորի հույսը մթագնեց անիմաստ կորուստների ցավից»։

Նմանատիպ նյութեր