211652_close_icon
views-count7992 դիտում article-date 23:15 09-01-2017

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2016թ. լավագույն ֆուտբոլիստ: Ցյուրիխում կայացած պարգևատրման արարողության պորտուգալացուն հանձնեցին The Best մրցանակը: Մրցանակի հավակնում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Հաղթողը որոշվել է հավաքականների մարզիչների, ավագների, լրագրողների և երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում: Հիշեցնենք, որ այս տարվանից France Football հանդեսը առանձին շնորհում է «Ոսկե գնդակը», իսկ ՖԻՖԱ-ն` իր մրցանակը: Նշենք, որ Ռոնալդուն լավագույնն էր ճանաչվել նաև France Football-ի անցկացված հարցման արդյունքում եւ ստացել «Ոսկե գնդակը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր