211652_close_icon
views-count4466 դիտում article-date 22:51 09-01-2017

Կարեն Գրիգորյանը` Ռոկետաս դե Մար շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Հունվարի 3-8-ը Իսպանիայում անցկացվեց Ռոկետաս դե Մար միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 25 երկրի 144 շախմատիստ, որոնց թվում` 16 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը: Մեր շախմատիստները 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը, իսկ Գևորգ Հարությունյանը գրավեց 3-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստները զգալիորեն բարձրացրեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Գրիգորյանը 10 կետով, իսկ Հարությունյանը`23:

Նմանատիպ նյութեր