211652_close_icon
views-count34360 դիտում article-date 22:25 09-01-2017

Մոսկվայում 8-րդ հարկից ցած նետված երիտասարդի կյանքը փրկել է բակի ձնակույտը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչ Ալեքսեյ Տ.-ն ողջ է մնացել այն բանից հետո, երբ ցած է նետվել բարձրահարկ շենքի 8-րդ հարկից: Այս մասին հայտնում է ԼifeNews-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդը ընկերոջ հետ ընթրելուց հետո մենակ է մնացել տատու հետ և վիճաբանել նրա հետ: Մոսկվացին ներողություն է խնդրել թոշակառուից, ինչից հետո ցած նետվել 8-րդ հարկի պատուհանից: Դեպքի վայր ժամանած շտապօգության աշխատակիցները ողջ են հայտնաբերել երիտասարդին՝ բակում գտնվող ձնակույտի մեջ: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր