211652_close_icon
views-count2550 դիտում article-date 17:50 09-01-2017

2016 թվականին կառուցվել և մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 71 փողոց և 70 բակային տարածք

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ 2016 թվականին արտաքին լուսավորության ցանցի շահագործման ընթացքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 28433 վնասված լուսատու, 154 հենասյուն և 6.2 կմ մալուխ: Նույն ժամանակահատվածում կառուցվել և ցանցին է միացվել 148 օբյեկտ՝ 71 փողոց և փողոցի հատված, 70 բակային տարածք, 3 փողոցների լանդշաֆտներ, 1 արձան, 1 ստորգետնյա անցում, 1 հրապարակ և 3 այգի: Տեղադրվել է 519 հենասյուն և 1115 լուսատու: Նորակառույց ցանցի երկարությունը կազմել է 41 կմ: 2016 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվել են Հաղթանակի կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու 509 լեդ լուսատուների տեղադրման աշխատանքներ: 2017 թվականին նախատեսվում է «Երքաղլույս» ՓԲԸ կողմից կատարել արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ 40 կմ ցանցային երկարությամբ` 34 փողոցներում և 41 բակերում: Ցանկում ներառվել են նաև բնակիչների առաջարկություններով ներկայացված հասցեները:

Նմանատիպ նյութեր