211652_close_icon
views-count1185 դիտում article-date 17:20 09-01-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում Հանձնաժողովի կողմից քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր: Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 8 ծառայողների նկատմամբ կիրառել «նկատողություն», 5 ծառայողների նկատմամբ` «խիստ նկատողություն», 29 ծառայողների նկատմամբ` «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժերը և 1 ծառայողի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական քննության նյութն ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտնագության վարչություն` նոր քննության: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր