211652_close_icon
views-count2164 դիտում article-date 16:21 09-01-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 1-ից 9-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 9-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 6 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 56-ը: Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 87-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր