211652_close_icon
views-count4882 դիտում article-date 14:44 09-01-2017

Արթուր Աբրահամը մասնակցել է Պոդոլսկիի բարեգործական միջոցառմանը

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող, ներկայումս թուրքական «Գալաթասարայում» հանդես եկող Լուկաս Պոդոլսկին գերմանական Հումերսբախ քաղաքում բարեգործական միջոցառում է կազմակերպել, որին մասնակցել են բազմաթիվ ճանաչված մարզիկներ, այդ թվում` WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Միջոցառման ողջ հասույթը ծախսվելու է բարեգործական նպատակներով: Միջոցառման ընթացքում Աբրահամը հանդիպել է Պոդոլոլսկու և մարզաշխարհի այլ ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր