211652_close_icon
views-count6844 դիտում article-date 15:52 09-01-2017

Թուրքիայում առատ ձյան տեղումների պատճառով հետաձգվել է 200-ից ավելի չվերթ

Թուրքիայի արևմուտքում շարունակվող առատ ձյան տեղումների պատճառով «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել 227 ներքին ու միջազգային չվերթ։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։ Ընկերության տնօրեն Բիլյալ Էքշին իր թվիթերյան էջում գրել է, որ, չնայած եղանակային վատ պայմաններին, 292 չվերթ կիրականացվի ըստ գրաֆիկի։ 74 չվերթների հետաձգում ու չեղարկում է հայտարարել նաև Pegasus Airlines ընկերությունը։ Այն վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքներին։ Դադարեցվել է նաև Բոսֆորի նեղուցով նավարկությունը։

Նմանատիպ նյութեր