211652_close_icon
views-count3770 դիտում article-date 13:01 09-01-2017

Մեսութ Օզիլ. «Իմ ապագան «Արսենալում» կախված է Վենգերից

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատմել է թիմում իր կարիերան շարունակելու մասին: «Այժմ ես ուրախ եմ գտնվել «Արսենալում» և ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրը: Երկրպագուները ցանկանում են, որ մնամ թիմում, այժմ ամեն ինչ կախված է ղեկավարության որոշումից: Ակումբում տեղյակ են, որ ես այստեղ եմ եկել հիմնականում Արսեն Վենգերի շնորհիվ: Դա այն մարդն էր, որը շահագրգռված էր ինձ տեսնել «Արսենալում», նա վստահում է ինձ: Ակումբում նաև գիտեն, որ իմ մնալն այստեղ կախված է նրանից, թե արդյո՞ք Վենգերը կմնա թիմում», ասել է Օզիլը: Նշենք, որ գերմանացի կիսապաշտպանի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ. ամռանը:

Նմանատիպ նյութեր