211652_close_icon
views-count6486 դիտում article-date 13:44 09-01-2017

Բաքվում քրեական «ռազբորկա» է տեղի ունեցել 2 խմբավորումների միջև

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել այս գիշեր, հաղորդում է report.аz-ը։ Ըստ տեղեկությունների՝ իրար հետ փորձել են հաշիվ մաքրել երկու հանցավոր խմբավորումներ, ինչի ժամանակ էլ հնչել են փոխադարձ կրակոցներ։ Դեպքը, որին մասնակից է եղել 15-20 մարդ, տեղի է ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանի Աղա Նեյմաթուլլի անվան փողոցում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Իրավապահները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ։ Այլ մանրամասներ կայքը չի հաղորդում։

Նմանատիպ նյութեր