211652_close_icon
views-count9251 դիտում article-date 12:19 09-01-2017

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում տեղի ունեցավ 26 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում տեղի է ունեցել կենտրոնաբնակ 26 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ: Դիմելով նորակոչիկներին՝ Կենտրոն վարաչական շրջանի ղեկավար Ա. Սադոյանը նշել է. «Այսօր մենք տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը: Վստահ եմ, համալրելով մեր ազգային բանակի շարքերը, ձեր տոկունությամբ և ոգով բարձր եք պահելու ազգային բանակի դիմագիծը: Ծառայությունը յուրաքանչյուր երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու կարևորագույն դպրոց է: Խաղաղություն և բարի ծառայություն եմ ձեզ մաղթում»: Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքն ու հղել նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիս Դանիելյանը, որին հաջորդել է միասնական տերունական աղոթքը: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները վարչական շրջանի ղեկավարի կողմից ստացել են նվերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր