211652_close_icon
views-count8861 դիտում article-date 11:22 09-01-2017

Իրանը նավթի պաշարների մեծածավալ վաճառք է սկսել էժան գնով

Իրանի իշխանություններն օգտվել են նավթի գների աճից և երկրի պահուստային պաշարների մեծածավալ վաճառք սկսել, հաղորդում է rosbalt.ru-ն։ Վաճառվում է Պարսից ծովածոցի ջրերում գտնվող 1 տասնյակից ավելի տանկերներում գտնվող նավթը։ 2016 թվականի վերջին 3 ամիսներին, երբ նավթի գները հիմնականում ամրապնդվեցին 50 դոլարի սահմաններում, Իրանը վաճառել է իր պահուստային նավթից 13 մլն բարել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, որոնք հետևում են իրանական տանկերներին։ Իրանը նավթի մեծ մասը վաճառել է ասիական երկրներին, հիմնականում՝ Չինաստանին, Հնդկաստանին ու Հարավային Կորեային, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիային ու Իտալիային։

Նմանատիպ նյութեր