211652_close_icon
views-count4553 դիտում article-date 10:16 09-01-2017

«Ոսկե գլոբուս»-ի 74-րդ մրցանակաբաշխությանը «Լա-լա Լենդ» մյուզիքլը հաղթել է 7 անվանակարգերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոս Անջելեսում անցկացված «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողությանը «Լա-լա Լենդ» մյուզիքլը հաղթել է 7 անվանակարգերում, հաղորդում է Interfax-ը։ Այսպես, մրցանակներ են շնորհվել «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն սցենար», «Լավագույն երգ» և «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում։ Կնոջ և տղամարդու լավագույն դերերի համար մրցանակները ստացել են մյուզիքլի գլխավոր դերակատարներ Էմմա Սթոունը և Ռայան Հոսլինգը։ Ջեմիեն Շազելլը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Լավագույն ֆիլմ-դրամա» անվանակարգում մրցանակը շնորհվել է Բարրի Ջեքինսի «Լուսնային լույս»-ը։ Լավագույն դրամատիկական դերասաններ են ճանաչվել Իզաբել Յուփփերը և Քեյսի Աֆֆլեքը։ Լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել «Զվերոպոլիս»-ը։ Լավագույն հեռուստսերիալ է ճանաչվել «Թագ» ֆիլմը, որը պատմում է Եղիսաբեթ II թագուհու մասին, իսկ լավագույն հեռուստաֆիլմ՝ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջին մասը։ Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Պոլ Վերհովենի «Նա» ֆիլմը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր