211652_close_icon
views-count3947 դիտում article-date 10:30 09-01-2017

Հիլարի Քլինթոնն այլևս չի մասնակցի որևէ ընտրության

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը չի առաջադրի իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաև այլ հետագա ընտրություններում։ Այդ մասին, ինչպես հաղորդել է CNN հեռուստաալիքը, հայտարարել է նրա վստահված անձ Նիրա Թանդենը։ Նշենք, որ ավելի վաղ New York Daily News թերթը, հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրին, գրել էր, որ Քլինթոնը մտադիր է մասնակցել Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին։ Իսկ ներկայիս քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի լիազորություններն ավարտվում են այս տարվա վերջում։ «Նա ավելի շատ ուղիներ է փնտրում օգնելու երեխաներին ու նրանց ընտանիքներին։ Այնպես որ, չեմ կարծում, որ մտադիր է այսուհետ երբևիցե մասնակցել որևէ ընտրության»,-մեջբերում է հեռուստաալիքը Թանդենի խոսքը։

Նմանատիպ նյութեր