211652_close_icon
views-count4277 դիտում article-date 09:28 09-01-2017

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի փետրվարյան մատակարարումների արժեքն ընկել է 0,44 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53,75 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մարտյան մատակարարումների արժեքն ընկել է 0.33 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 56,91 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր