211652_close_icon
views-count3420 դիտում article-date 23:19 08-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 8-ին

1782 թ. – մահացել է Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծն. 1700 թ.): 1819 թ. – ծնվել է Արշակ Տեր-Ղուկասովը, ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (մահ. 1881 թ.): 1861 թ. – Ռուսական կայսրությունում տպագրվեց «Вокруг света» թերթի առաջին համարը: 1896 թ. – մահացել է Պոլ Վեռլենը, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծն. 1844 թ.): 1957 թ. – Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է: 1965 թ. – ծնվել է Ռիչարդ Կիրակոսյանը, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ: 1977 թ. – Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների՝ պայթյունի հետևանքով մահացավ 7 մարդ, 37-ը վիրավորվեցին: 2003 թ. – թուրքական Turkish Airlines ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով մահացավ 75 մարդ:

Նմանատիպ նյութեր