211652_close_icon
views-count5872 դիտում article-date 18:09 08-01-2017

Քերին քննադատել է Թրամփին սոցցանցում միջազգային հարցեր քննարկելու համար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի կարծում, թե Twitter-ում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի էջը միջազգային քաղաքական հարցերի քննարկման լավ հարթակ է: «Ես Twitter-ում միջազգային քաղաքականությանը վերաբերող հայտարարություններ չեմ անում»,- ասել է նա, ի պատասխան ABC News հեռուստաալիքի հաղորդավարի հարցին, որը վերաբերվում էր սոցցանցում Թրամփի կողմից արված Ռուսաստանի և Թայվանի մասին հաղորդագրությանը: Ջոն Քերին հույս է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները կընտրեն հաղորդակցության այլ տեսակ: «Սակայն դա կախված է նոր վարչակազմից»,- ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր