211652_close_icon
views-count33045 դիտում article-date 13:11 08-01-2017

Երևանում «ԶԱԶ»-ի վարորդը բախվել է Toyota-ին, այնուհետև կայանված 02-ին․ կա վիրավոր․ ոստիկանությունը փնտրում է «ԶԱԶ»-ի վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «ԶԱԶ» մակնիշի 35 AO 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Շահումյան 4-րդ փողոցի թիվ 59 տան մոտ բախվել է Ստեփանակերտ քաղաքի Մխիթար Գոշի փողոցի բնակիչ, 28-ամյա Պարույր Գրիգորյանի վարած Toyota մակնիշի 90 QQ 008 համարանիշի, իսկ հետո մայթեզրին կայանված, Շահումյան 4-րդ փողոցի բնակիչ, 47-ամյա Սարգիս Խաչատրյանին պատկանող ՎԱԶ 21 02 մակնիշի 07 LS 129 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԶԱԶ»-ի ուղևոր՝ Շահումյան 7-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Վարազդատ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է «ԶԱԶ»-ի վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր