211652_close_icon
views-count12136 դիտում article-date 18:51 08-01-2017

Սառնարանների ստեղծման և երկաթուղու կառուցման շնորհիվ հնարավորություն եղավ բանանը վաճառել ԱՄՆ-ում և ապա՝ Եվրոպայում

Չնայած արևադարձում բանանը շատ արագ ճանաչում գտավ, բարեխառն կլիմա ունեցող որոշ եվրոպական և ամերիկյան երկրներում այն դեռևս հազվադեպ միրգ էր համարվում, քանի որ բանանի մշակման, տեղափոխման և պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չպետք է գերազանցի 14 °C-ը։ Միայն 19-րդ դարի երկրորդ կեսին՝ սառնարանների ստեղծման և երկաթուղու կառուցման շնորհիվ հնարավորություն եղավ բանանը սկզբում վաճառել ԱՄՆ-ում և ապա՝ Եվրոպայում։ 1866 թվականին նյույորքցի առևտրական Կառլ Ֆրանկը սկսեց ԱՄՆ ներմուծել փոքր քանակությամբ բանան և աճեցնել այն Կոլոն քաղաքի մոտակայքում՝ Պանամայում։ 1870 թվականին ամերիկյան ձկնորսական «Տելեգրաֆ » նավախցի կապիտան՝ Լորենցո Բայկերը Պուերտո-Անտոնիոյից Ճամայկայի վրայով Նյու-Ջերսի բերեց 160 ողկույզ բանան, որոնք շատ շահավետ վաճառվեցին՝ դառնալով բանանի մեծաքանակ առևտրի սկիզբը։ 1876 թվականին ԱՄՆ-ի անկախության 100-ամյակին նվիրված Ֆիլադելֆիայի ցուցահանդեսներից մեկում բանանները վաճառվեցին կտորներով՝ 10 ցենտ ամեն մեկի համար, ինչը այդ ժամանակների համար բավական թանկ էր։ 1885 թվականին կապիտան Բայկերը, գործարար Էնդրյու Պրեսթոնը և « Boston Fruit Company» կազմակերպության մյուս ինը հիմադիրները՝ տարածեցին բանանի առևտուրը Կարիբյան կղզիներում։ 1899 թվականի մարտի 30-ին նրանք ձուլվեցին Մայոր Կեյտի՝ «United Fruit Company» կազմակերպության մեջ։ Նույնիսկ մեր ժամանակներում այս մրգի բոլոր տեսակները չէ, որ շահութաբեր են առևտրի համար, և շատ երկրներ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Թայլանդը և Բրազիլիան աճեցնում են բանան միայն ներքին սպառման համար կամ էլ արտահանում էն չնչին քանակությամբ։

Նմանատիպ նյութեր