211652_close_icon
views-count12526 դիտում article-date 19:18 08-01-2017

Թուրքիայում ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր կապ ունեն ռուս դեսպանի սպանության հետ

Ինչպես հաղորդում են թուքական լրատվամիջոցները, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու, ովքեր կապ ունեն Ռուսաստանի դեսպան Ա․ Կառլովի սպանության հետ։ Ձերբակալվածներից 4-ը ռուս դեսպանին սպանած Մևլութ Ալթնթաշի ծառայակիցներն են, իսկ 1-ը՝ գյուլենական շարժման համախոհներից։ Հիշեցնենք, որ դեսպանը սպանվել է դեկտեմբերի 19-ին, Անկարայի արվեստի կենտրոններից մեկում բացված ցուցահանդեսի ժամանակ ելույթ ունենալիս։

Նմանատիպ նյութեր