211652_close_icon
views-count13347 դիտում article-date 11:30 08-01-2017

Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Վահե Հակոբյանը

Ս.թ. հունվարի 3-ին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը : ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարում էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը: Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրեց որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Առաջարկվեց ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Ներկաները հաստատեցին Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր