211652_close_icon
views-count4685 դիտում article-date 19:18 07-01-2017

Հուսով եմ՝ Թրամփը Ռուսաստանի հարցում կպահպանի ԱՄՆ քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները. Ջոն Քերի

Նորընտիր նախագահ Թրամփը հնարավորություն ունի փորձելու հարթել Ռուսաստանի հետ շփումը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Քերին նաև նշել է, որ վերջին տարիներին մի շարք ուղղություններով ԱՄՆ-ը և ՌԴ-ը կարողացել են հաջող աշխատանք կատարել, մասնավորապես՝ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանն ուղղված աշխատանքը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Սակայն նախկինի պես կան մի շարք խնդիրներ, որոնք խանգարում են երկու երկրների գործակցությանը: «Այդ բոլոր խնդիրները կշարունակվեն նաև հաջորդ վարչակազմի նախագահության ընթացքում: Հուսով եմ՝ հաջորդ վարչակազմը Ռուսաստանի հարցում կպահպանի ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար արժեքները և սկզբունքները»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նմանատիպ նյութեր