211652_close_icon
views-count9854 դիտում article-date 22:56 07-01-2017

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կվիրիկաշվիլի, Շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանում ապրող հայ համայնքի նկատմամբ Ձեր ցուցաբերած ուշադրության համար: Վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների ներուժն ու գործընկերությունը կնպաստի շարունակաբար զարգացնելու, ամրապնդելու և նոր լիցք հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին: Մեր համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ կհաջողվի առավել ամրապնդել հայ և վրաց ժողովուրդների միջև ջերմ կապը, որը հիմնված է բարեկամության հարուստ ավանդույթների վրա»:

Նմանատիպ նյութեր