211652_close_icon
views-count7413 դիտում article-date 17:03 07-01-2017

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դﬕտրի Անատոլիի, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Մաղթում եմ հաջողություն և բարօրություն Ձեզ և բարեկամ ռուս ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ պարզ, անկեղծ մարդկային կապերը: Վստահ եմ, որ ﬔր համատեղ ջանքերն ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների առավել խորացմանը, կտան շոշափելի արդյունքներ՝ համագործակցությանը հաղորդելով նոր լիցք»:

Նմանատիպ նյութեր