211652_close_icon
views-count8252 դիտում article-date 22:04 07-01-2017

Բաղդադում տեղի է ունեցել Իրաքի ու Թուրքիայի վարչապետների դռնփակ հանդիպումը

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին այսօր ընդունել է Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին, ով Իրաքում կմնա 2 օր։ Այդ մասին հայտնել Anadolu կայքը։ Հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում։ Թուրքիայի վարչապետին ուղեկցել է նախարարական պատվիրակությունը, որի մեջ է եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը։ Ըստ ծրագրի՝ Յըլդըրըմը հանդիպելու է նաև Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջաբուրիի և Իրաքյան Քրդստանի առաջնորդի հետ։ Նշենք, որ Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիան առանց թույլտվության 2015 թվականին իր զորքը մտցրեց Իրաքի Նայնավա նահանգի տարածք՝ իբրև թե իրաքցի աշխարհազորայիններին ԻՊ-ի դեմ պայքարում աջակցելու նպատակով։

Նմանատիպ նյութեր