211652_close_icon
views-count10520 դիտում article-date 23:37 07-01-2017

Արմավիրի մարզում շմոլ գազի թունավորման ախտանիշներով քաղաքացիներ են հոսպիտալացվել

Հունվարի 6-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով, թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2015 թ. ծնված Գայանե Գ.-ն, 2014 թ. ծնված Շուշաննա Գ.-ն, 2012 թ. ծնված Երվանդ Գ.-ն, 1992 թ. ծնված Ամալյա Դ.-ն, 1968 թ. ծնված Գայանե Գ.-ն և 1991 թ. ծնված Սիրանուշ Ս.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, նշված անձինք իրենց տանը վատ են զգացել, որից հետո դիմել են բուժօգնության: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: *** Հունվարի 6-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով, միջին ծանրության» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Աննա Ա.-ն, 2005 թ. ծնված Հերմինե Ա.-ն, 1980 թ. ծնված Սառա Մ.-ն և 2014 թ. ծնված Անգելինա Կ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Սառա Մ.-ն և Անգելինա Կ.-ն հյուրընկալվելով Աննա Ա.-ի և Հերմինե Ա.-ի տանը՝ իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով դիմել են բուժօգնության: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր