211652_close_icon
views-count7517 դիտում article-date 17:47 07-01-2017

Գերմանիայի հակահետախուզական ծառայությունը Ռուսաստանին մեղադրել է ԵԱՀԿ-ի համակարգչային ցանցի վրա հաքերային հարձակում կազմակերպելու մեջ

Գերմանիայի Սահմանադրության պահպանության հարցերով վարչությունը, որը հակահետախուզական գործունեություն է ծավալում, ենթադրում է, որ 2016 թ-ի նոյեմբերին ԵԱՀԿ համակարգչային ցանցի վրա կատարված հաքերային հարձակման հետևում կանգնած են ռուսական ցանցահենները։ Այդ մասին, ինչպես նշում է Tass-ը, DPA գործակալությանը տված հարցազրույցում ասել է վարչության պետ Հանս-Գեորգ Մաասսենը։ Վերջինի խոսքով՝ ենթակառուցվածքը, որի միջոցով տեղի է ունեցել հաքերային հարձակումը, նույն APT28-ի դեպքի նման է, որի ժամանակ հաքերային նախորդ տարի հարձակում իրականացվեց Բունդեսթագի կայքի վրա։ «APT28-ի դեպքում ապացույցներ կան, որոնք մատնանշում են ռուսական աղբյուրներին»,-հայտարարել է Մաասսենը։ ԵԱՀԿ համակարգիչների վրա հարձակման մասին հայտնի էր դարձել 2016թ-ի դեկտեմբերի 28-ին։ Հաքերներին, սակայն, չէր հաջողվել վնասել տվյալների բազան։

Նմանատիպ նյութեր