211652_close_icon
views-count8329 դիտում article-date 19:29 07-01-2017

Նադեժդա Սավչենկոն պատրաստվում է հրապարակել ուկրաինացի պատանդների ցուցակը

Ուկրաինայի ազգային ժողովի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ծրագրում է առաջիկայում կազմել և հրապարակել Դոնբասում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված ուկրաինացի զինվորականների անվանացանկը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ռազմագերիների և անհայտ կորածների անվանացանկը, որը ինձ են հանձնել Մինսկում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Ռուսաստանում իմ՝ գերեվարված լինելուց հետո հավաքագրած տվյալները, ես կհրապարակեմ առաջիկա ժամանակներս»,-գրառել է նա։ Նա հաստատել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին եղել է Մինսկում և հանդիպել ՌԴ ներկայացուցիչների և Դոնբասի ու Լուգանսկի առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոյի և Իգոր Պլոտնիցկու հետ։ Հանդիպման հիմնական նպատակը, ըստ նրա, եղել է պատանդների ու գերեվարվածների փոխանակման հարցի լուծումը։

Նմանատիպ նյութեր