211652_close_icon
views-count8865 դիտում article-date 14:04 07-01-2017

ԱՄՆ հետախուզության զեկույցը. Պուտինը փորձել է օգնել Թրամփին հաղթել նախագահական ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է օգնել Դոնալդ Թրամփին հաղթել նախագահական ընտրություններում։ Այդ մասին, ինչպես նշում է BBC-ն, ասված է ամերիկյան հատուկ ծառայությունների հրապարակած զեկույցում։ Զեկույցում պնդվում է այն մասին, որ ՌԴ նախագահի կողմից հրահանգ էր տրված՝ արշավ կազմակերպել, որի նպատակը պետք է լիներ ընտրությունների արդյունքների վրա ազդելը։ Այն նաև նպատակ էր հետապնդում պառակտում ստեղծել բնակչության շրջանում, ինչպես նաև նվազեցնել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հեղինակությունը։ Հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ հաքերային հարձակումները որևէ կերպ չեն ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Նա նաև հրաժարվել է մեկնաբանել կիբերհարձակումներին ռուսական կողմի մասնակցության մասին պնդումները։

Նմանատիպ նյութեր