211652_close_icon
views-count15208 դիտում article-date 12:34 07-01-2017

Քիմ Քարդաշյանը փարիզյան կողոպուտից հետո առաջին անգամ խոսել է տեղի ունեցածի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկար լռությունից հետո Քիմ Քարդաշյանը օրեր առաջ կրկին սկսեց սոցէջերում տեղադրել իր, ամուսնու՝ Քանյե Ուեսթի և երեխաների՝ Նորթի ու Սեյնթի լուսանկարները, ինչը ուրախացրեց նրա բազմամիլիոնանոց երկրպագուների բանակին։ Բացի այդ, երեկ համացանցում պրոմո տեսանյութ է հրապարակվել գալիք "Keeping up with the Kardashians" շոուից, որում Քիմը պատմում է Փարիզում տեղի ունեցած հայտնի գողությունից, երբ 36-ամյա հայուհու՝ հյուրանոցի նրա համարից գողացել էին մոտ 10 մլն դոլար արժողության զարդեր։ «Նրանք պատրաստվում էին սպանել ինձ. ես փակված էի և այնտեղից դուրս գալու հնարավորություն չունեի»,-արցունքն աչքերին պատմում է Քիմը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր