211652_close_icon
views-count10038 դիտում article-date 11:23 07-01-2017

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում` և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր