211652_close_icon
views-count9268 դիտում article-date 22:40 06-01-2017

ԱՄՆ Փենսիլվանիայի ավտոտեխսպասարկման կետում կինը ծննդաբերել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ավտոտեխսպասարկման կետերից մեկում կինը ծննդաբերել է: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը: Ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել. կինը իրեն վատ է զգացել և որոշել է գնալ պետքարան, որտեղ էլ մի քանի րոպե անց ծննդաբերել է: Նրա ամուսինը մինչ այդ խոսել է ավտոմեխանիկների հետ, երբ SMS հաղորդագրություն է ստացել կնոջից այն մասին, որ վերջինս ծննդաբերել է: Ամուսինը չի կարողացել հավատալ իր կարդացածին, սակայն այդ պահին ինչ-որ մեկը բղավել է, որ ինչ-որ կին ծննդաբերել է պետքարանում: Կարճ ժամանակ անց, առաջին օգնությունը ստանալուց հետո բոլորը՝ ժամանած շտապօգնության մեքենայով հայտնվել են հիվանդանոցում: Նորածին աղջնակը առողջ է, իսկ նրա ավագ քույրն ու մայրիկը որոշել են հաջորդ մեքենան ճիշտ այդ սրահից գնել: Ընտանիքի հայրը հաջորդ օրը վերադարձել է սպասարկման սրահ, որտեղ վարպետները ավարտին են հասցրել ծննդաբերության պատճառով կիսատ թողած գործը: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր