211652_close_icon
views-count7308 դիտում article-date 20:19 06-01-2017

Հունական և Թուրքական Կիպրոսները միավորելու գագաթաժողովը կազմակերպվելու է Ժնևում հունվարի 9-ից 12-ը

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարները առաջիկա օրերին հանդիպում կունենան, որը բնորոշվում է որպես մասնատված կղզին միավորելու պատմական հնարավորություն: Ակնկալվում է, որ ավելի քան մեկուկես տարի շարունակված քննարկումներից հետո կողմերը կողմերը համաձայունթյան կգան: Հունվարի 9-ին Ժնևում կգումարվի Կիպրոսի հարցով կոնֆերանս: Հունվարի 11-ին կողմերը սեղանին կդնեն իրենց «ճանապարհային քարտեզները», իսկ հունվարի 12-ին համաձայնությունը երաշխավորող պետությունների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցչների մասնակությամբ կքննարկեն համաձայնության երաշխիքներն և անվտանգության հարցերը: Նախատեսվում է Հունական և Թուրքական Կիպրոսները միավորել միասնական ֆեդերատիվ պետության մեջ, որտեղ հունական և թուրքական հատվածները կունենան հավասար իրավունքներ, ինքնավարություն իրենց տարածքներում և միասնական օրենսդրություն:

Նմանատիպ նյութեր