211652_close_icon
views-count8198 դիտում article-date 18:56 06-01-2017

«Մոսադն» առաջին անգամ հայտարարել է կին գործակալներ հավաքագրելու մասին. BBC

Իսրայելի հետախուզական ծառայությունն («Մոսադ») առաջին անգամ կին գործակալներ է հավաքագրում: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է մամուլում և ծառայության կայքում, հայտնում է [url=http://www.bbc.com/news/world-middle-east-38521829]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը: «Պահանջվում են ուժեղ կանայք»,- ասված է իսրայելական թերթերում հրապարակված հայտարարությունում: Ներկայումս «Մոսադ»-ում աշխատակիցների 40 տոկոսը կանայք են, որոնցից 24 տոկոսը գերատեսչությունում կարևոր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, նշում են տեղական ԶԼՄ-ները: «Մոսադ»-ի նախկին տնօրեն Տամիր Պարդոյի գնահատմամբ՝ գաղտնի ծառայությունում կանայք հաջողությամբ կատարում են միաժամանակ մի քանի առաջադրանքներ և ճնշում են իրենց էգոն նպատակին հասնելու համար:

Նմանատիպ նյութեր