211652_close_icon
views-count18736 դիտում article-date 17:20 06-01-2017

Գերմանիայի ափերում բնակիչները հայտնաբերել են տասնյակ հազարավոր «Քինդեր-անակնկալ»-ի ձվիկներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանական Լանգեոգ քաղաքի բնակիչները Հյուսիսային ծովի ափին հայտնաբերել են տասնյակ հազարավոր «Քինդեր-անակնկալ»-ի ձվիկներ, որոնք ափ են շպրտվել ծովից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Բանն այն է, որ խաղալիքներն ափ են շպրտվել նավի միջի կոնտեյներից, որը ցունամիի ժամանակ Բրեմերհաֆեն նավահանգստի ճանապարհին կորցրել է բեռը: Տեղի մանկապարտեզների սաները վաղ առավոտից հավաքում են պլաստիկ խաղալիքները, սակայն, ինչպես նշում են դաստիարակները՝ դեռ վերջը չի երևում: Քաղաքի իշխանությունները նշում են, որ այսօր, ինչպես նաև վաղը Լանգեոգի բնակիչներն ու զբոսաշրջիկները կփորձեն ամբողջությամբ բոլոր խաղալիքները հավաքել ափից: Շրջակա միջավայրի մաքրության գործում օգնում են նաև կամավորները: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր