211652_close_icon
views-count10316 դիտում article-date 14:32 06-01-2017

Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա 4 զոհ

Իրանի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին: Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ֆարս նահանգում գտնվող Խոնջ քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 4 հոգի ստացել են վնասվածքներ: Մահացածները, նախնական տվյալներով, Աֆղանստանի քաղաքացիներ են:

Նմանատիպ նյութեր