211652_close_icon
views-count5583 դիտում article-date 13:52 06-01-2017

Մահրեզը ճանաչվեց 2016 թվականի Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ճանաչվեց 2016 թվականի Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքում, որն անցկացրել էր Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան, Մահրեզը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը: Երկրորդ տեղը գրավել է Գաբոնի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 3-րդը «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն էր: Հիշեցնենք, որ Մահրեզը «Լեսթերի» կազմում դարձավ 2016թ. Անգլիայի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր