211652_close_icon
views-count21082 դիտում article-date 13:26 06-01-2017

Իսպանիայի Գավաթ. Մեսիի հանճարեղ գոլը «Բարսելոնային» չփրկեց խայտառակությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Առաջին խաղակեսում բասկյան թիմը օգտվեց մրցակցի պաշտպանների սխալներից եւ երկու անգամ գրավեց Տեր Շտեգենի դարպասը: Միայն 2-րդ խաղակեսում կատալոնացիները ուշքի եկան: 52-րդ րոպեին 27-28 մետր հեռավորությունից Լիոնել Մեսին հիասքանչ տուգանային հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն խաղը փրկել «Բարսելոնային» չհաջողվեց եւ սա այն դեպքում, երբ «Ատլետիկը» խաղի վերջին 10 րոպեն մնացել էր 9 հոգով. Կարմիր քարտ էին ստացել եւ խաղադաշտից հեռացվել Գարսիան եւ Իտուարսպեն: Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում: «Ատլետիկ» - «Բարսելոնա» 2:1 Ադուրիս, 25, Ուիլիամս, 28 – Մեսի, 52
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր