211652_close_icon
views-count5152 դիտում article-date 12:55 06-01-2017

Բոլիվիայում 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ հունվարի 6-ին, Բոլիվիայի հարավում` Չիլիի հետ սահմանին, 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Չիլիի հետ սահմանին՝ Կալամա քաղաքի մոտ: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:

Նմանատիպ նյութեր