211652_close_icon
views-count26951 դիտում article-date 22:10 05-01-2017

ԱՄՆ-ն Ուսամա բեն Լադենի որդուն ներառել է «սև ցուցակի» մեջ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ուսամա բեն Լադենի որդիներից մեկի՝ Համզի բեն Լադենի և Արաբական թերակղզում «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Իբրահիմ ալ-Բաննայի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Պետդեպը։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Համզա բեն Լադենի անունը «սև ցուցակում» է ներառվել նրա համար, որ վերջինս ԱՄՆ-ի ազգային անվտանգության ու ԱՄՆ քաղաքացիների համար վտանգավոր գործունեություն է ծավալել։ Պետդեպի տվյալներով՝ նա պաշտոնապես «Ալ-Քաիդա»-ի շարքերն է համալրել 2015 թվականի օգոստոսից։ Իսկ Իբրահիմ ալ-Բաննան բազմաթիվ անգամներ մասնակցել է զինյալների հավաքագրման ու վարժեցման գործին։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը սառեցրել է երկուսի բանկային հաշիվները, արգելվել է ԱՄՆ քաղաքացիներին որևէ առնչություն ունենալ նրանց հետ։

Նմանատիպ նյութեր