211652_close_icon
views-count47154 դիտում article-date 18:09 05-01-2017

Մասիսի քաղաքապետն օպերատիվորեն արձագանքեց SHAMSHYAN.com-ի հրապարակմանը և լուծվեց անօթևան քաղաքացու բնակության և աշխատանքի հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 5-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Մասիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Թաթուլ Սարիբեկյանի վերաբերյալ, ով տևական ժամանակ էր, բնակվում էր բաց երկնքի տակ։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կարգադրությամբ քաղաքապետարանի համապատասխան ծառայության աշխատակիցները քաղաքապետարան են հրավիրել Թ. Սարիբեկյանին և առանձնազրույց ունենալուց հետո լուծել նրա աշխատանքի և կացարանի հարցը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետի կողմից նրան հանձնվել են անկողնային պարագաներ, կենցաղային իրեր և աշխատանքի են ընդունել «Մաքուր Մասիս» Փակ Բաժնետիրական Ընկերությունում, իսկ ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանն էլ արդեն հոգացել է նրա կացարանի մնալու և վառելափայտով ապահովելու խնդիրը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Թ. Սարիբեկյանը հայտնում էր. «Անկեղծորեն հավատում էի, որ քաղաքապետը կարձագանքի, քանի որ նախկինում էլ Դ. Համբարձումյանը իմ աշխատանքի հարցը լուծել էր, սակայն ես չէի հարմարվել կոլեկտիվի հետ և դուրս էի եկել։ Իսկ քաղաքապետն էլ այդ մասին չէր իմացել։ Հիմա, նախ շնորհակալությունս եմ հայտնում Դ. Համբարձումյանին, վստահեցնում եմ, որ այս անգամ իմ կամակորության պատճառով չեմ զրկվի ոչ աշխատանքից, ոչ էլ կացարանից»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանն էլ հայտնեց, որ աշխատանքային օրերը սկսվելուն պես աշխատանքային պայմանագիր կկնքվի Թ. Սարիբեկյանի հետ և կանոնավոր կստանա աշխատավարձ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/05/1055356/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի 6-րդ տնակում էր մինչև 2014 թվականը ապրել 56-ամյա Թ. Սարիբեկյանը: Սոցիալական ծանր դրության մեջ հայտնվելու պատճառով շատ ցածր գումարով վաճառել էր սեփական բնակարանը և մեկնել Ղազախստան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Թաթուլն ասել էր. որ ինքը հետո Ղազախստանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, եղել տարբեր քաղաքներում, սակայն այնտեղ էլ ինչ-ինչ պատճառներով գործերը չեն դասավորվել ու կրկին վերադարձել է ծննդավայր՝ Մասիս քաղաք։ Թաթուլն ասել էր, որ ինքն այժմ հայտնվել է դրսում, քանի որ այլևս չունի բնակարան և աշխատանք: Դեռ ԽՍՀՄ տարիներին աշխատել էր «Նոր ուղի» թերթի խմբագրությունում՝ որպես լուսանկարիչ, այնուհետև՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օպերատորի օգնական, իսկ հետո այլ տեղերում: Նրա միակ եկամուտը ստացած 25 հազար դրամ թոշակն է, քանի որ համարվում է 3-րդ կարգի հաշմանդամ. «Ես իմ այս կարգավիճակի համար ոչ մեկի չեմ մեղադրում, երևի միակ մեղավորը ես եմ, քանի որ ընկել եմ ձախորդության մեջ, ու եթե տունս անհամեմատ էժան գներով չվաճառեի, իսկ այդ երկրում էլ անցկացրած տարիներս ապարդյուն չանցնեին, գուցե այլ կերպ դասավորվեր կյանքս։ Տևական ժամանակ է՝ բնակվում եմ փողոցում՝ Մասիսի քաղաքապետարանի քթի տակ։ Իմ միակ խնդրանքն է, որպեսզի Արարատի մարզպետարանի կամ Մասիսի քաղաքապետարանի պաշտոնյաները բարի կամք դրսևորեն և ինձ մի փոքրիկ քնելատեղով ապահովեն։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր