211652_close_icon
views-count27884 դիտում article-date 16:52 05-01-2017

Ռուսական ուղևորատար օդանավը հազիվ է խուսափել ՆԱՏՕ-ի օդանավի հետ բախումից. Interfax

Այս գիշեր Կուրիլյան կղզիներում ռուսական ուղևորատար օդանավը հազիվ է կարողացել խույս տալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռի հետ բախումից, հաղորդում է mk.ru-ն։ Ըստ կայքի՝ աղբյուրը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին պատկանող ինքնաթիռը վտանգավոր աստիճանի մոտեցել է Bombardier ռուսական օդանավին, ինչի ժամանակ էլ ռուս օդաչուներն արագ որոշում են կայացրել օդանավը կտրուկ իջեցնելու վերաբերյալ։ Interfаx գործակալությանն էլ ուժային կառույցի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ռուսական օդանավն իրականացնում էր Սախալին-Կուրիլներ չվերթը և երբ հասել է մոտ 6 հազար մետր բարձրության վրա, դիսպետչերները նկատել են, որ օդանավի ուղղությամբ և նույն բարձրության վրա մոտենում է չճանաչված օդանավ։ Աղբյուրի խոսքով՝ օդանավի օդաչուները չեն պատասխանել դիսպետչերների հարցերին և հատել են այն միջանցքը, որով ընթանում էր ռուսական ուղևորատար օդանավը։ Դրանից հետո որոշում է կայացվել ռուսական օդանավն իջեցնելու մասին։ Արձանագրվել են չճանաչված ազդանշաններ, որոնք, ըստ միջազգային դասակարգման, պատկանում են ՆԱՏՕ-ի օդանավերին։ Այդուհանդերձ, առայժմ պաշտոնական որևէ արձագանք չկա միջադեպի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր