211652_close_icon
views-count12115 դիտում article-date 15:05 05-01-2017

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը նվազել է 0.18 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56.36 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.08 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53.22 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր